211652_close_icon
views-count6209 դիտում article-date 11:07 21-01-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է շուրջ 800 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր