211652_close_icon
views-count4126 դիտում article-date 10:42 21-01-2017

Լապշինի արտահանձնումը հումանիտար, քաղաքական և տնտեսական ծանր հետևանքներ կունենա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: Սերգեյ Լավրովին հունվարի 17-ի հայտնի ասուլիսում հարց էր ուղղվել Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կարիք չկա նկարագրելու, թե ինչ ծանր հումանիտար, քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը: Դրանից հետո ջանքերը՝ Արցախն ինտեգրել միջազգային հանրությանն ու աշխարհին, շատ լուրջ խոչընդոտների առաջ կկանգնեն: Բոլոր այն օտարերկրացիները, ում միջոցով դա պետք է արվեր, Արցախ այցելելուց առաջ շատ երկար կմտածեն և ավելի հավանական է` պարզապես հրաժարվեն այդ մտքից: Սա է պատճառը, որ Հայաստանը Ռուսաստանից և Իսրայելից շատ ավելի մտահոգ է և ամեն կերպ փորձում էր կանխել Լապշինի արտահանձնումը: Բայց, փաստորեն, դա ոչ մեկին չհաջողվեց. Ռուսաստանը չկարողացավ լծակներ բանեցնել Բելառուսի վրա, Իսրայելը`Ադրբեջանի վրա: Հայաստանն էլ, իհարկե, որևէ լծակ չուներ: Թեև պետք է հիշել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում մեծ բարեկամ ունի, որի հետ այնպիսի եղբայրական հարաբերությունների մեջ է, որ Երևան ժամանելիս գիշերում է նրա տանը: Գագիկ Ծառուկյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները որևէ մեկի համար գաղտնիք չեն: Արդյո՞ք փորձ արվել է այս խողովակն օգտագործել Լապշինի գործում, դժվար է ասել»: [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր