211652_close_icon
views-count2813 դիտում article-date 10:33 21-01-2017

Ցանկացած լրագրող պետք է համերաշխություն հայտնի Լապշինին, որովհետև սա ազատության և հանդուրժողականության հարց է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչի՞ համար է Իլհամ Ալիևը «կպած» ցանկանում հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ և ինչո՞ւ է այդ հարցով դիմում իր «արյունակից եղբայր» Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Պարզ է՝ ցանկանում է, որ ոչ ոք Արցախ չայցելի, մարդիկ վախենան, որ իրենց այդ այցելության համար կարող են տարվել ադրբեջանական բանտ։ Ինչո՞ւ է «եղբայրն» ընդառաջ գնում Ադրբեջանի նախագահի խնդրանքին։ Դարձյալ պարզ է՝ այստեղ ոչ մի «լիրիկա» չկա՝ նավթ, փող և այլն։ Արդյոք մարդիկ՝ լրագրողները, քաղաքական, հասարակական գործիչները Լապշինի նկատմամբ այդ հաշվեհարդարից հետո կդադարե՞ն Արցախ այցելել, եթե այդպիսի ցանկություն ունենան։ Իհարկե՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ես հարցազրույց էի վերցրել ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքից, որին Ադրբեջանը նույնպես ներառել է սև ցուցակի մեջ՝ Արցախ այցելելու համար։ Երբ հարցրեցի այդ պատմության մասին, նա հումորով պատասխանեց՝ «ես քայլել եմ Լուսնի վրայով, և դա, կարծում եմ, ինձ իրավունք է տալիս քայլել այնտեղ, որտեղ ես եմ ցանկանում»։ Ինձ թվում է՝ ցանկացած լրագրող, անկախ իր ազգությունից և քաղաքական հայացքներից, պետք է իր համերաշխությունը հայտնի Լապշինին, որովհետև սա Արցախը պաշտպանելու կամ Ադրբեջանի ղեկավարությանը «սխալ հանելու» խնդիր չէ, սա ազատության, հանդուրժողականության և մասնագիտական գործունեության հարց է։ Կարծում եմ՝ իրենց խոսքը պետք է ասեն նաև եվրոպական կառույցները։ Չնայած կարող է և չասեն։ Մի երկու տակառ խավիար կստանան և կլռեն»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր