211652_close_icon
views-count2971 դիտում article-date 10:18 21-01-2017

Գարեգին Նուշիկյանը չի որոշել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, դեռևս, չի որոշել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամուն առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ Նուշիկյանն ընդհանրապես չցանկանա մասնակցել ընտրություններին, թեև վերջինս առաջարկներ ունի ընդդիմադիր դաշտից։ Հայտնի է, որ նա միշտ ջերմ հարաբերությունների մեջ է եղել Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր