211652_close_icon
views-count20361 դիտում article-date 10:00 21-01-2017

Երևանում մեծ շուքով տեղի ունեցավ լրագրող Լուսինե Ղազարյանի «Սեր Թևերս» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին Երևանի կենտրոնում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տոն էր: Առիթը և պատճառը լրագրող և բանաստեղծուհի Լուսինե Ղազարյանն էր, ով ավելի քան 15 տարվա դադարից հետո լույս ընծայեց իր բանաստեղծությունների նոր գիրքը: «Սեր Թևերս» անունը կրող գրքի շնորհանդեսին մասնակցող պատվավոր հյուրերի շարքում էին բազմաթիվ գրականագետներ, արտիստներ և մշակութային գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ անվանի ազատամարտիկներ, ջոկատների հրամանատարներ ու զինվորականներ: Պատճառն այն է, որ իր լրագրողական գործունեության շրջանակներում Լ. Ղազարյանը անդադար անդրադառնում է նաև ազատամարտիկներին և նրանց խնդիրներին ու իր ուժերի ներածին չափով փորձում օգնել նրանց, իսկ ապրիլյան պատերազմի օրերին անգամ կամավորագրվեց և Երկրապահ կամավորականների միության ջոկատների հետ միասին համազգեստ հագած՝ եղավ Արցախյան առաջնագծում: Իր հերթին, նվիրյալ հայուհուն իր շնորհավորական խոսքն ասեց և եռասերունդ երկրապահների անունից ողջունեց նաև Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը, որից հետո ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից Լ. Ղազարյանին պարգևատրեց ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» մեդալով: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր