211652_close_icon
views-count2769 դիտում article-date 19:56 20-01-2017

Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է հղել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Այսօր՝ հունվարի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդարանը՝ որպես Եվրոպական Միության հիմնական ինստիտուտներից մեկը, կարևորագույն դեր է խաղում աշխարհում ժողովրդավարական արժեքների և ազատությունների տարածման և խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սրանք արժեքներ են, որոնք կենսական կարևորություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր: Վստահ եմ, որ Ձեր նախագահությամբ Եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կընդառաջի եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետևողական քայլերին»: [b]ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր