211652_close_icon
views-count2834 դիտում article-date 21:04 20-01-2017

Սկանդալ Լյուքսեմբուրգում. Լուին և Թեսսին ամուսնալուծվում են

Լյուքսեմբուրգի արքայազն Լուին և նրա կինը՝ Թեսսին, որոշել են ամուսնալուծվել 10 տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնալուծության մասին պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Լյուքսեմբուրգի թագավորական ընտանիքի կայքում: [url=http://www.tatler.ru/nashi_lyudi/420256_skandal_v_lyuksemburge_prints_lui_i_printsessa_tessi_razvodyatsya.php#p=420260;]Tatler.ru[/url]-ն գրում է, որ Լուին իր կնոջ հետ ծանոթացել է 2003 թվականին: Այն ժամանակ սովորական տանիքագործի դուստր Թեսսին ծառայում էր որպես սերժանտ Լյուքսեմբուրգի բանակում: Արքայազնի ծնողները կտրականապես դեմ էին այդ սիրավեպին, սակայն 2006 թվականի սեպտեմբերի 29-ին Լուին, իր ծնողների կամքին հակառակ, ամուսնացավ իր սիրելիի հետ: Հանուն ամուսնության Լուին հրաժարվեց գահը ժառանգելու իրավունքից, սակայն պահպանեց տիտղոսը: Նշվում է, որ Թեսսին օրինակելի արքայադուստր է եղել և խոնարհաբար է վերաբերվել ամուսնու խիստ ծնողներին` Լյուքսեմբուրգի Մեծ հերցոգ Անրիին և նրա կնոջը՝ Մարիա Թերեզային: Լուին և Թեսսին երկու տղա ունեն. Գաբրիելը 10 տարեկան է, իսկ Նոյը՝ 9-ը։

Նմանատիպ նյութեր