211652_close_icon
views-count110365 դիտում article-date 17:35 20-01-2017

Ոստիկանությունը բացահայտել է առեղծվածային սպանությունը. կասկածյալը մատնացույց է արել, թե որտեղ է նետել 27-ամյա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գլխավոր վարչություն կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 44-ամյա Գարեգին Եղիազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Երևանի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Արզումանյանին սպանելու մեջ: Այս տարվա հունվարի 13-ին սպանված Ք. Արզումանյանի մտերիմը ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Բագրատունյաց փողոցից Ք. Արզումանյանը նստել է անհայտ տաքսի ավտոմեքենան և այլևս տուն չի վերադարձել: Արդեն հունվարի 17-ին հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ, երբ հայտնաբերել են կասկածյալ Գ. Եղիազարյանին, վերջինս ոստիկաններին հայտնել է Ք. Ա.-ի դիակի գտնվելու վայրը, որը Արարատի մարզի Սևակավան գյուղի վարչական տարածքի սկզբնամասում է եղել՝ ձորակի լանջին: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր