211652_close_icon
views-count48063 դիտում article-date 17:04 20-01-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Բ-2 թաղամասում կոյուղաջրերը լցվելով փողոցը՝ բնակիչների համար դարձել են մահվան սառցաբեկորներ, իսկ թաղապետարանի չինովնիկները, երևի, Նոր տարվա թմբիրի տակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 շաբաթից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 139 և 134 շենքերին հարող ավտոճանապարհին առկա մերկասառույցը պատուհաս է դարձել վարորդների համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի անմխիթար լինելու պատճառը գետնի երես դուրս եկող կոյուղաջրերն են: Մանավանդ այս ձմռան ցրտին դրանք սառչում են և վտանգավոր դարձնում այդտեղով երթևեկը: Նկարահանումների ժամանակ նկատեցինք, որ այդ խորդուբորդ սառույցների միջով են անցնում նաև մի քանի հասարակական տրանսպորտի երթուղիներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում բնակիչները և վարորդները ասում էին, որ ոչ մեկ խնդրին լուծում չի տալիս և ամեն անգամ այդ կարճ, բայց այդքան դժվարանցանելի ճանապարհով անցնելու ժամանակ ահ ու սարսափով են անցնում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր