211652_close_icon
views-count5930 դիտում article-date 17:06 20-01-2017

ՌԴ-ն փորձում է սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է. Արման Նավասարդյան

Ռուսաստանը փորձում է դիվանագիտության մեջ տոնայնությունը պահել և «պրիոմներ» ունի, որտեղ հարվածին ուժեղ հակահարված է տրվում: Այսպիսի հայտարարություն է արել Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: «Ռուսաստանը փաստորեն «կատոկի» տակ թողեց ադրբեջանական կողմը, քանի որ այդ էմոցիոնալ թվացող հայտարարության տակ կա դիվանագիտական դեմարշ՝ ասելու, թե ղարաբաղյան հարցը միջազգային խնդիր է: Բացի այդ, հաշվի առնելով Բորդյուժայի վերջին հայտարարությունը, կարծես թե փորձ է արվում սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծն անցնում է և չի ցանկանում խաղալ այն կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար»,- ասաց դեսպանը: Անդրադառնալով հունվարի 23-ին Աստանայում նախատեսված Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցի շուրջ բանակցություններին, Նավասարդյանը նշեց, որ եթե Ռուսաստանն ու Թուրքիան գնան գործակցության, ապա Իրանի համար լուրջ խնդիր կծագի։ «Եթե Իրան-Ռուսաստան հարաբերությունները սրվեն, ես չեմ կարծում, որ դա օգուտ կարող է տալ Հայաստանին»,- ասաց Արման Նավասարդյանը: Նա նկատեց, որ Հայաստանը միակ պետությունն է, որը ընդունվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի կողմից:

Նմանատիպ նյութեր