211652_close_icon
views-count2884 դիտում article-date 15:15 20-01-2017

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Լատվիային

Քիչ առաջ Մինսկում ավարտվեց «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի 10-12 տեղերի համար փլեյ-օֆֆ փուլի Լատվիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև հանդիպումը: 4:1 հաշվով հաղթեցին լատվիացիները: 19-րոպեին մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը: 10-12-րդ տեղերի համար փլեյ-օֆֆ ևս մեկ հանդիպում Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հունվարի 21-ին Վրաստանի Մ-17 հավաքականի հետ: Խաղի սկիզբը ժամը 13:00-ին: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էրիկ Մելիքսեթյան, 10. Ժիրայր Շաղոյան, 14. Արսեն Սարգսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 7. Մարտին Գրիգորյան, 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 16. Ազատ Հարությունյան, 15. Գերման Կուրբաշյան, Պահեստայիններ՝ 12. Նարեկ Հովհաննիսյան, 13. Կարեն Հովհաննիսյան, 4. Տիգրան Այունց, 18. Արթուր Միսկիրիջյան, 19. Սուրեն Հարությունյան, 3. Կարեն Մուրադյան, 20. Մհեր Սուքիասյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:

Նմանատիպ նյութեր