211652_close_icon
views-count14289 դիտում article-date 15:06 20-01-2017

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթը 2007 թվականից փոխանցվել է լիցենզավորված կազմակերպություններին, իսկ համապատասխան վճարների դիմաց տեխնիկական զննության կտրոնի հատկացման գործառույթը 2011 թվականի հունիսի 1-ից իրականացվում է բանկերի կողմից, որոնք կտրոնները ստանում են պետական լիազոր մարմնից: Ճանապարհային ոստիկանությունն ընդամենը համապատասխան տեղեկատվություն է տրամադրում պետական լիազոր, ինչպես նաև պատկան մարմիններին: [b]Ճանապարհային ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր