211652_close_icon
views-count57885 դիտում article-date 13:53 20-01-2017

«Սուր անկյուն» հաղորդաշարի հրապարակած տեսանյութի արձագանքները շարունակվում են. Թովմասյանների ընտանիքին ձեռք մեկնեց նաև «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «[url=https://web.facebook.com/surankyun/?fref=ts]Սուր անկյուն[/url]» հաղորդաշարի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացվում էր Այնթապ գյուղում ապրող Թովմասյանների անապահով ընտանիքի ծանր առօրյան, մեծ արձագանք է գտել։ Երեկ՝ հունվարի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջություն խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանից և ցանկություն հայտնել, որպեսզի իրենց ուղեկցենք Թովմասյանների տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանի և Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Վահրամ Մխիթարյանի գլխավորությամբ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներ, ամուսիններ՝ 33-ամյա Վահան Թովմասյանի, 30-ամյա Նարինե Մաթևոսյանի և նրանց 3 անչափահաս երեխաների համար տարվել էր 1 բեռնատար վառելափայտ, հագուստ, և երեխաների այդքան երազած համակարգիչը: Թովմասյանների ընտանիքի անդամները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ «Սուր անկյուն» հաղորդաշարում եթեր հեռարձակվելու պահից մինչև հիմա պարբերաբար իրենց համար սրտացավ մարդիկ օգնություն են բերում, ինչի համար շնորհակալ և երախտապարտ են: Ասացին նաև, որ վերջապես իրենց երեխաների երազանքները իրականություն են դառնում. մեկի համար դհոլ են բերում, մյուսի համար համակարգիչ, իսկ փոքրիկ Ալվարդի համար էլ վերարկու: Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Վ. Մխիթարյանն էլ պատրաստակամություն հայտնեց իրենց հնարավորության սահմաններում անհրաժեշտության դեպքում կրկին օգնել այս ընտանիքին՝ հավելելով, որ փայտը վերջանալուն պես դիմեն իրեն և ինքը այդ հարցը նորից կլուծի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը միանում է «Սուր Անկյուն» հաղորդաշարի կոչին և խնդրում է բարեգութ մարդկանց հնարավորության սահմաններում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն, որտեղ երեխաները գիշերում են սառած հատակին՝ երբեմն ներքնակները փոխեփոխ անելով, իսկ վերմակների և անկողնային պարագաների մասին խոսելն ավելորդ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր