211652_close_icon
views-count4258 դիտում article-date 13:14 20-01-2017

Մեքսիկան ԱՄՆ-ին է արտահանձնել ամենահայտնի նարկոբարոններից մեկին՝ Գաճաճին

Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել ամենավտանգավոր նարկոբարոններից մեկին՝ Հոակին Գուսմանին /մականունը՝ Գաճաճ/։ BBC-ի փոխանցմամբ՝ վերջինիս ամերիկյան իշխանությունները մեղադրում են սպանությունների ու մեծ քանակի թմրանյութերի անօրինական վաճառքի մեջ։ Մեքսիկական ԶԼՄ-ների տվյալներով՝ նարկոբարոնին նկատել են Սյուդադ-Խուարես քաաղքի օդանավակայանում, որտեղից նա հավանաբար պետք է թռչեր ԱՄՆ։ Նրա արտահանձնման հայցով Մեքսիկային էին դիմել Կալիֆորնիայի և Տեխասի նահանգային իշխանությունները։ Դեռևս չի հաղորդվում այն մասին, թե որ նահանգ կուղարկեն նարկոբարոնին։ Մեքսիկայի իշխանությունները համաձայնվել են արտահանձնել նրան միայն այն բանից հետո, երբ ԱՄն-ի դատախազությունը խոստացավ, որ Գուսմանի նկատմամբ մահապատիժ չի կիրառվի։ Հիշեցնենք, որ Գաճաճի փախուստը 2015 թվականին մեքսիկական բանտի փորված թունելի միջով մեծ աղմուկ բարձրացրեց, նա ազատության մեջ մնաց ընդամենը կես տարի, իսկ հունվարին նրան ձերբակալեցին։ 1980-ականներին նա ստեղծել է «Սինալոա» նարկոկորտելը, որին բաժին էր ընկնում ԱՄՆ փոխադրվող ապրանքի» ¼ մասի փոխադրումը։

Նմանատիպ նյութեր