211652_close_icon
views-count2946 դիտում article-date 13:40 20-01-2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներկա չի գտնվի Թրամփի երդմնակալությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտտերիշը չի ծրագրում մասնակցել ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, Վաշինգտոնում, հաղորդում է Tass-ը։ Գուտտերիշի մտադրության մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է նրա մամուլի խոսնակ Ֆարհան Հաքը։ Նրա խոսքով՝ նախկինում էլ ՄԱԿ-ի բոլոր գլխավոր քարտուղարները չեն մասնակցել երդմնակալության արարողությունների և Թրամփի դեպքում դա նույնպես բացառություն չի լինի։ «Մենք հրավերք չունենք և դա այն միջոցառումը չէ, որին պետք է ներկա լինենք»,-ասել է Հաքը։

Նմանատիպ նյութեր