211652_close_icon
views-count2873 դիտում article-date 12:44 20-01-2017

Աֆրիկյան երկրները դադարեցրել են Գամբիայում ռազմական գործողությունները՝ համոզելու համար երկրի նախագահին հեռանալ իշխանությունից

Գամբիայում աֆրիկյան երկրների զինված ուժերը դադարեցրել են ռազմական օպերացիան, որպեսզի այդ երկրի նախագահ Յայա Ջամմեի հետ բանակցությունների հարմար մթնոլորտ ստեղծեն և համոզեն խաղաղ ճանապարհով հեռանալ նախագահի պաշտոնից, հաղորդում է Interfax-ը։ Գամբիա են ուղևորվել Գվինեայի, Մավրիտանիայի և Լիբերիայի պատվիրակությունները՝ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի գլխավորությամբ։ «Եթե մինչև կեսօր համաձայնություն ձեռք չբերվի իշխանությունից հեռանալու շուրջ, ապա մենք Կոնդեի նախագահի դրոշի ներքո ռազմական ներխուժում կիրականացնենք»,-հայտարարել է արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի ղեկավար Մարսել Ալայն դե Սոյուզը։ Նշենք, որ Գամբիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր Ադամ Բարրոուն արդեն երդմնակալություն է անցել Դաքարում Գամբիայի դեսպանատանը, իսկ նախագահ Ջամմեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվում է հեռանալ նախագահական նստավայրից։

Նմանատիպ նյութեր