211652_close_icon
views-count3725 դիտում article-date 12:05 20-01-2017

Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը

Նյու Յորքում բողոքի մեծ ակցիա է անցկացվել ընդդեմ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, հաղորդում է Ria Novosti-ն։ Ցույցին մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, հոլիվուդյան աշխարհահռչակ դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Մարկ Ռուֆֆալոն, Ալեքս Բոլդուինը, ռեժիսոր Մայքլ Մուրն ու երգչուհի Շերը։ Նրանց հետ փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ։ Ցուցարարները հավաքվել են «Թրամփ Թաուեր»-ի՝ հանրապետականների շտաբի դիմաց։ Ակցիան անցկացվել է «Մենք միասին ենք» խորագրի ներքո։ Իր ելույթում Դե Նիրոն հայտարարել է, որ Թրամփը վատ օրինակ է ողջ երկրի համար. «Մենք դիմադրելու ենք, քանի որ խաղաքարտի վրա է դրված այն ամենը, ինչ ունենք»։ Նրանք քննադատել են Թրամփին ռասսայական խտրականության և կրոնական անհանդուրժողականության համար և կոչ արել պաշտպանել փախստականների իրավունքները և պահպանել բժշկական ապահովագրության, ինչպես նաև գլոբալ տաքացման դեմ պայքարի հասանելի ծրագրերը։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։

Նմանատիպ նյութեր