211652_close_icon
views-count28744 դիտում article-date 09:41 20-01-2017

Վարորդները հայտնվել են երկու քարի արանքում. տեխզննման կտրոններ չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում։ Տեղացած ձյան ու ճանապարհների սառցակալության պատճառով ստեղծված անհարմարություններին հիմա ավելացել է մեկ այլ խնդիր, դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ, պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է։ Այս իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում ֆինանսների նախարարությանը, և ֆինանսների նախարարությունը, որը ըստ այդ տվյալների՝տեխզննման կտրոններ է տպագրում։ Այս երկու գերատեսչությունների գործունեության կամ անգործության արդյունքում կտրոնների խմբաքանակն ամբողջովին սպառվել է բանկերում։ Եվ եղել են դեպքեր, երբ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին։ «Ժողովուրդ»–ը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ, ով հայտարարեց, թե կատարվածի մեջ իրենք մեղավոր չեն։ «Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով։ ...Եթե քաղաքացին դիմած լինի բանկ, և նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է»,– ասել է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր