211652_close_icon
views-count3812 դիտում article-date 11:52 20-01-2017

Փրկարարները ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաները դուրս են բերել

Հունվարի 20-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 34 QS 939 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) (3 ուղևոր): *** Հունվարի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Պ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZD 973 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր