211652_close_icon
views-count19541 դիտում article-date 23:34 19-01-2017

3 մանկահասակ երեխաներով ընտանիքը հայտնվել է փողոցում. ահազանգում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես տեղեկանում ենք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունից, մի քանի օր առաջ Գյումրուն հարակից գյուղերից մեկում խարխուլ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից, այդ թվում ջրից և լույսից զուրկ խրճիթում ժամանակավորապես պատսպարված մի ընտանիքի մասին լուսանկարներ և տեսանյութ հրապարակվեցին: Ընտանիքի մայրը, ոտքերի ծանր հիվանդություն ունի և 3 մանկահասակ երեխաները, բառի բուն իմաստով, մնացել են բախտի քմահաճույքին: Մենք՝ «Շիրակ կենտրոն»-ի գործընկերների և Ռադիո Մարիամի աջակցությամբ, նրանց ընտանիքին որոշակի աջակցություն ցուցաբերեցինք, արդյունքում՝ դպրոցահասակ երեխաները վերադարձան դպրոց, նաև կնոջ բուժման համար գումար ենք տրամադրել: Մեր կազմակերպության բարեկամ՝ Լիլիթի աջակցությամբ, վաղը հիվանդ մայրը կայցելի Գյումրի բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանին կրկին կխնդրենք ընդառաջել և հնարավորություն ընձեռնել ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված նաև այս կնոջը անվճար բուժման հնարավորություն տալ, քանի որ նրանք նպաստառու չլինելու պատճառով անվճար բուժում ստանալու համար որոշակի փաստաթղթային խնդիրներ ունեն: Նախորդ հրապարակումից հետո մեր որոշ գործընկերներ ցանկություն հայտնեցին նրանց ընտանիքին վարձով բնակարան գտնելու դեպքում՝ աջակցել վարձավճարով: Ընտանիքի հետ խորհրդակցելով, մենք որոշեցինք վարձով բնակարանի փոխարեն գնել, նրանց համար գնել բնակվելու համար պիտանի և կոմունալ փոքրիշատե հնարավորություններով մի տնակ, որտեղ նրանք հնարավորություն կունենան հաշվառվելու և օգտվելու սոցիալական նպաստից, ինչպես նաև հետագայում սեփականաշնորհել այն և անգամ կառուցապատել: Այդ նպատակով դիմում ենք մեր բոլոր այն գործընկերներին և բարի կամքի տեր մարդկանց, ովքեր ցանկություն են հայտնել օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին՝ մասնակցել մեր կողմից հայտարարված հանգանակությանը և կատարել նվիրատվություն՝ ներկայացվող ընտանիքին կացարանով ապահովելու նպատակով: Դրամական փոխանցումները կարող եք կատարել ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին: Մենք պարբերաբար կներկայացնենք հանգանակված գումարների մասին տեղեկատվություն, ինչպես նաև վաղվանից կսկսենք փնտրել համապատասխան կացարան: Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD - 2052622035941001 EUR - 2052622035941040 RUB - 20526 22035941041 USD - 20526 22035941020 [b]Արդշինբանկ[/b], Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020 Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775 [b]«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր