211652_close_icon
views-count4881 դիտում article-date 22:34 19-01-2017

Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Հունվարի 19-ին Մոսկվայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը նախարարները քննարկեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր