211652_close_icon
views-count4127 դիտում article-date 18:52 19-01-2017

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Պաշտոնական այցով ԼՂՀ-ում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր