211652_close_icon
views-count4989 դիտում article-date 17:08 19-01-2017

Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նորագույն սպառազինության մատակարարումների վերաբերյալ. Իլհամ Ալիև

Բաքուն «հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով» և Մոսկվայի հետ բանակցություններ է վարում սպառազինության նոր մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում [url=https://ria.ru/world/20170119/1486035414.html]«ՌԻԱ Նովոստի»[/url]-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այո, մենք բանակցում ենք նոր գնումների վերաբերյալ: Դուք գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերով: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանական համակարգերին՝ ամբողջ համալիրին: Դա անընդհատ գործընթաց է»,- նշել է նա: Ալիևի խոսքով՝ սպառազինության ոլորտում ադրբեջանա-ռուսական նոր պայմանագրերը լավ հեռանկար կունենան, ինչպես նախորդները: «Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակվել են. ստորագրվել են 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասն արդեն իրականացվել է»,- նշել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր