211652_close_icon
views-count5273 դիտում article-date 15:17 19-01-2017

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը վտանգում է ժողովրդավարությունը. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ծանոթանալով Թուրքիայի խորհրդարանում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծին, նշել է, որ այն լրջորեն վտանգում է երկրի ժողովրդավարությունը: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը: Իրավապաշտպան կազմակերպությունը ընդգծել է, որ խելամիտ չէ անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, երբ երկրում առկա է ակնհայտ ճնշում ազատ մամուլի նկատմամբ և գործնականում անհնար է առողջ բանավեճը: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ակնկալվում է, որ այն վերջնական կընդունվի առաջիկա օրերին:

Նմանատիպ նյութեր