211652_close_icon
views-count8569 դիտում article-date 20:03 19-01-2017

1898 թ․-ին Չինաստանի հասարակ քաղաքացին կարողանում է կանգնեցնել տանկերի շարասյունը

Անհայտ խռովարար անունն ունի հայտնի մի մարդը, ով կես ժամվա ընթացքում միայնակ փակել է տանկերի շարասյունը։ Դեպքը տեղի է ունեցել 1989 թվականի հունիսին՝ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած խռովությունների ժամանակ: Անհայտ խռովարարի ամենահայտնի լուսանկարն արվել է Associated Press-ի թղթակից Ջեֆ Ուայդեների կողմից. նա լուսանկարել է «Պեկին» հյուրանոցի վեցերորդ հարկից: Լուսանկարում պատկերված է մի մարդ, որ միայնակ կանգնած է Տիպ 59 տեսակի տանկերի շարասյան դիմաց: Դրանից առաջ Ստյուարտ Ֆրանկլինն արել էր համայնապատկերային լուսանկար, որում երևում է 19 տանկ: Տանկերի շարասյունը միայնակ կանգնեցրած Չինաստանի հասարակ քաղաքացուն պատկերող լուսանկարները արագորեն տարածվում են ողջ աշխարհում՝ դառնալով այն դեպքերի խորհրդանիշը, որ կոչվել են «բողոք տոտալիտար պետության բռնապետության դեմ»: Լուսանկարը տպագրվել է հարյուրավոր թերթերում ու ամսագրերում, ցուցադրվել է հեռուստատեսային լուրերի թողարկումների ընթացքում: 1998 թվականի ապրիլին ամերիկյան «Time» ամսագիրը «Անհայտ խռովարարին» ընդգրկել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Լրագրող-միջազգայնագետ Վսևոլոդ Օվչիննիկովը, ով այդ ժամանակ գտնվում էր Չինաստանում, լուսանկարի մասին ասել է, թե այն «թերևս միակ իրական կադրն է», որ արվել է այդ դեպքերի ընթացքում, և այն հակադրել է բռնության տեսարաններ պատկերող այն լուսանկարներին, որ ամբողջ աշխարհում տարածվել են որպես Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ջարդը պատկերող կադրեր, սակայն իրականում հեռուստամոնտաժի արդյունք են։

Նմանատիպ նյութեր