211652_close_icon
views-count3518 դիտում article-date 15:11 19-01-2017

Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են Սողոմոն թագավորի ղեկավարման ժամանակաշրջանի բերդ-ամրոցի փլատակներ

Իսրայելի Տիմնա հարթավայրում հնագետները հայտնաբերել են Դավիթ և Սողոմոն թագավորների ղեկավարման ժամանակաշրջաններին պատկանող բերդ-ամրոցի փլատակներ, որտեղ կան նաև ավանակների ախոռներ, ինչը ցույց է տալիս, որ գոյություն է ունեցել պաշտպանական համակարգի բարձր կազմակերպվածություն և կարևորություն է տրվել հեռավոր բնակավայրերի հետ առևտրին։ Այդ մասին նշված է The Journal of Archaeological Science-ում։ Բերդը վերագրվում է մ.թ.ա. 10-րդ դարին և գտնվում է Սողոմոն թագավորին պատկանած պղնձի հալեցման ճամբարներից ոչ հեռու։ «Չնայած Հին Կտակարանում հստակ նկարագրություն չկա Սողոմոն թագավորին պատկանող հանքերի մասին, սակայն նրանում պարունակվում է տեղեկություն այն մասին, որ Արաբայի հովտում իսրայելցիների ու եդոմացիների միջև հակամարտություն է տեղի ունեցել դրա հետ կապված»,-նշում է դոկտոր Էրեզ Բեն-Յոզեֆը, ով գլխավորում է հնագետների խումբը։

Նմանատիպ նյութեր