211652_close_icon
views-count2255 դիտում article-date 11:08 19-01-2017

Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով քրեական և քաղաքացիական գործերի քննությունը տարիներ է տևում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով և քրեական, և հատկապես քաղաքացիական գործերի քննությունը բավական երկար է տևում, ընդհուպ մինչև տարիներ։ Եվ բանն այնտեղ է հասել, որ դատավորները հերթով դիմումներ են ներկայացնում ՀՀ դատարանների նախագահների խորհրդին, որպեսզի իրենց նոր գործեր չտրամադրեն։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ նմանօրինակ հերթական դիմումն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Բունիաթյանը՝ նշելով, որ իրեն բաշխվող գործերի առանձին տոկոսաչափ սահմանվի։ Դատարանների նախագահների խորհուրդն էլ բավարարել է դիմումը։ Միայն թե դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է լոկ Ռ. Բունիաթյանի դիմումը, իսկ մյուս դատավորները շարունակում են մնալ նույն վիճակում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր