211652_close_icon
views-count57259 դիտում article-date 10:43 19-01-2017

Արձագանքելով «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում հրապարակված տեսանյութին՝ երիտասարդ զույգերը, ովքեր փորձում էին իրենց տվյալները թաքցնեին, օգնության ձեռք մեկնեցին անապահով ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության [url=https://web.facebook.com/surankyun/?fref=ts]«Սուր անկյուն»[/url] հաղորդաշարը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե ինչպիսի սոցիալական ծանր պայմաններում են ապրում Այնթապ գյուղում ամուսիններն իրենց 3 երեխաների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսանյութից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել ամուսիններ՝ 33-ամյա Վահան Թովմասյանը և 30-ամյա Նարինե Մաթևոսյանը և հայտնել, որ մի երիտասարդ իր ընկերուհու հետ միասին օգնության ձեռք է մեկնել իրենց, սակայն չէին հայտնել իրենց ինքնությունը. «Նրանք այցելեցին մեր տուն և մեզ փոխանցեցին սննդամթերք, ըմպելիքներ, և ամեն երեխային տվեցին նաև դրամական օգնություն։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում երիտասարդ անծանոթ բարեգործներին, ովքեր այդ ամենը տալուց խնդրում էին, որպեսզի մենք չբարձրաձայնեինք, սակայն մենք չենք կարող մոռանալ նրանց կատարած աստվածահաճո քայլը, քանի որ, իրոք, մենք գտնվում ենք սոցիալապես շատ վատ պայմաններում, իսկ նրանք անշահախնդրորեն օգնության ձեռք մեկնեցին մեզ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք այս ընտանիք էի այցելել իրենց ավտոմեքենայով ու համարանիշներն իմանալուց հետո կարողացան պարզել՝ ով է այդ երիտասարդը. նա Սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանն է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը միանում է «Սուր Անկյուն» հաղորդաշարի կոչին և խնդրում է բարեգութ մարդկանց հնարավորության սահմաններում այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն, որտեղ երեխաները գիշերում են սառած հատակին՝ երբեմն ներքնակները փոխեփոխ անելով, իսկ վերմակների և անկողնային պարագաների մասին խոսելն ավելորդ է: [b]Սոցիալապես անապահով ընտանիքին օգնության ձեռք մեկնած Սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0032124001484808732501173.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր