211652_close_icon
views-count2823 դիտում article-date 13:01 19-01-2017

Ռումինիայում բողոքի ցույցեր են ընթացել ընդդեմ հազարավոր բանտարկյալների ներում շնորհելու

Ռումինիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնք ուղղված են երկրի կառավարության ծրագրի դեմ, այն է՝ թույլ չտալ հազարավոր բանտարկյալների համաներման շնորհիվ դուրս գալ բանտերից, հաղորդում է BBC-ն։ Ցուցարարները մտավախություն են հայտնել, որ ազատ արձակվողների մեջ ամենայն հավանականությամբ կլինեն իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության բազմաթիվ համակիրներ։ Չնայած ցուրտ եղանակին, մայրաքաղաք Բուխարեստում, կառավարության շենքի դիմաց շուրջ 3000 մարդ է հավաքվել, ովքեր բացականչում էին «Ժողովրդավարության դեպքում գողերը պետք է բանտերում նստած լինեն»։ Կառավարության ծրագրի համաձայն՝ համաներում կշնորհվի նրանց, որոնց պատժաչափը չի գերազանցում 5 տարին։ Կառավարությունը որոշումը պարզաբանել է նրանով, որ հարկավոր է թեթևացնել բանտերի գերծանրաբեռնվածությունը։ Ցուցարարներն էլ նշել են, որ կոռուպցիայի համար բանտերում հայտնված սոցիալ-դեմոկրատների մտերիմները կարող են ազատության մեջ հայտնվել՝ այդկերպ լուրջ հարված հասցնելով կոռուպցիայի դեմ մեծածավալ պայքարին։

Նմանատիպ նյութեր