211652_close_icon
views-count2834 դիտում article-date 12:22 19-01-2017

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ստուգում են՝ արդյո՞ք Թրամփը Ռուսաստանից գումարներ է ստացել, թե ոչ

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են՝ արդյո՞ք երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ֆինանսական միջոցներ են ուղղվել Ռուսաստանից, թե ոչ։ Այդ մասին գրում է McClatchyDC պորտալը՝ հղում անելով անհայտ աղբյուրի, փոխանցում է Ria Novosti-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ BuzzFeed-ը անանուն զեկույց էր հրապարակել այն մասին, որ Թրամփին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստանի կողմից իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ի պատասխան՝ միլիարդատերը հայտարարել էր, որ ինքը ոչ մի բիզնես կապ չունի ՌԴ-ի հետ։ Այդուհանդերձ, McClatchyDC-ն պնդում է, որ հետաքննությանը ներգրավված են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Ազգային անվտանգության գործակալությունը և Արդարադատության նախարարությունը։

Նմանատիպ նյութեր