211652_close_icon
views-count1711 դիտում article-date 13:53 19-01-2017

Մալազիայի իշխանությունները թույլատրել են անհատ անձանց շարունակել 2014 թ-ին անհետ կորած օդանավի որոնումները

Մալազիայի իշխանությունները թուլ են տվել անհատ անձանց շարունակել 2014 թվականի մարտին «Մալազիա ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing ուղևորատար օդանավի որոնման աշխատանքները, որոնք պաշտոնապես դադարեցվել են 2 օր առաջ, հայտնում է New Straits Times-ը։ Թերթի տվյալներով՝ կառավարությունում հայտարարել են, որ կողջունեն ավիացիայի պատմության մեջ ուղևորատար օդանավի ամենամեծ առեղծվածային անհետացման բացահայտման գործում ցանկացած աջակցություն։ Երկրի տրանսպորտի նախարար Ազիզ Կապրավին վստահեցրել է, որ օդանավի ֆյուզելյաժը գտնողին դրամական մեծ պարգև է սպասում, սակայն գումարի չափը չի նշել։ Միևնույն ժամանակ նախարարությանը պետք է տեղյալ պահել երթուղու մասին։

Նմանատիպ նյութեր