211652_close_icon
views-count3998 դիտում article-date 15:37 19-01-2017

Օբաման պատմել է, թե ինչով է զբաղվելու Սպիտակ Տնից հեռանալուց հետո և որ դեպքում կխախտի լռությունը

Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանում է հեղինակության ամենաբարձր վարկանիշով, ինչը վկայում են տարբեր հարցումները։ BBC-ի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիների 60%-ը գոհունակությամբ է խոսում նրա ղեկավարման մեխանիզմների մասին։ Վերջին մամուլի ասուլիսում 55-ամյա Օբաման խոստացել էր, որ ավելի շատ ժամանակ կանցկացնի իր ընտանիքի հետ, իսկ հեռանալուց հետո առաջին տարում կսկսի գիրք գրել և որոշ ժամանակ հեռու կմնա հանրային ելույթներից։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ կխախտի լռությունը, եթե ստիպված լինի պաշտպանել իրական արժեքները։ Որպես օրինակ, հեռացող նախագահը նշել է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու, մամուլը ճնշելու, քվեարկությանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև երեխաների հետ ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտներին արտաքսելու փորձերը։ Հունվարի 20-ին տեղի է ունենալու այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Նմանատիպ նյութեր