211652_close_icon
views-count8148 դիտում article-date 23:22 18-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մեծ թվով ավտոմեքենաներ

Հունվարի 18-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ Աբովյան քաղաք տանող ճանապարհին, «Samand» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Samand մակնիշի 34 RD 334 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 18-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2107» մակնիշի 34 ZL 467 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 18-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նարեկացի փողոցում Chevrolet Blazer մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Chevrolet Blazer մակնիշի 35 FD 799 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 18-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է սառցակալած ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LT 327 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Ռ. Թ.) ավտոմեքենան արգելափակվել է Լևոնյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր