211652_close_icon
views-count20190 դիտում article-date 21:41 18-01-2017

Արթիկում բացվեց «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերության ուսումնական կենտրոնը. այն հետագայում կլուծի շուրջ 450 աշխատատեղի խնդիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ընկերության ուսումնական կենտրոնը: Շիրակի մարզում լայն գործունեություն ծավալող տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ուսումնարանում մասնագիտական գիտելիքներ ձեռք կբերի շուրջ 50 աշխատակից, ովքեր հետագայում կաշխատեն ընկերության կողմից հիմնադրվող կարի արտադրամասում: «Սաստեքս» ընկերության ուսումնական դպրոցում վերապատրաստումներն իրականացվելու է 2 հերթափոխով. կարի ուսումնական կենտրոնում վերապատրաստվելու են ոչ միայն Արթիկի, այլև ամբողջ մարզի հնարավոր աշխատակիցները: Նորաբաց ուսումնական կենտրոնի տարածքը անվճար տրամադրել է Արթիկ քաղաքի կոմունալ ծառայության տնօրեն Ռաֆիկ Ղուլիջողլյանը: Այս ամենը իրականություն դարձավ նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարաքյանի շոնրհիվ, ով խոստացել էր որ Արթիկ քաղաքի համար մեծ գործեր կիրականացնի: Ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էր նաև քաղաքապետի ավագ եղբայր Դավիթ Վարաքյանը, ով նույնպես անմասն չի մնացել այս կարևոր գործում: Հետագայում արտադրամասը աշխատանքով կապահովի շուրջ 450 քաղաքացու՝ ինչպես Արթիկից, այնպես էլ հարակից բնակավայրերից: «Սաստեքս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Քրիստյան Գելիջին ասաց, որ աշխատակիցներին վերապատրաստելուն զուգահեռ, Արթիկի քաղաքային իշխանության հետ աշխատանքներ են տարվում՝ գործարանների համար համապատասխան տարածք տրամադրելու որոշման հետ կապված: Տարածքը առայժմ ընտրվել է թիվ 4 դպրոցը և այնտեղ բացի կարի արտադրամասից լինելու է նաև մանկապարտեզ: Ընկերությունը կարտադրի հիմնականում բանվորական հագուստ և կարտահանվի նաև Եվրոպական երկրներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր