211652_close_icon
views-count38496 դիտում article-date 22:37 18-01-2017

Մոսկվայի ոստիկանության օպերլիազորը հեռացվել է աշխատանքից՝ համացանցում հրապարակած տեսանյութի պատճառով

Մոսկվայի ոստիկանության օպերլիազոր, դաղստանցի Կարախան Բալաքերիմովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ նախօրեին համացանցում հրապարակած [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/17/1056268/]տեսանյութի [/url]պատճառով: Այս մասին հայտնում է RBC-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինիս հարսանյաց շարասյունը խախտելով երթևեկության կանոնները՝ ընթանում Մոսկվայի Վերնադսկու պողոտայով, իսկ մեքենաներից մեկը՝ BMW-ն, մի քանի կիլոմետր հետընթաց է շարժվում: «Ոստիկանի աշխատանքը վտանգավոր է և դժվար: Օպերլիազորին չպետք է տեսնեն և չպետք է գիտենան, անգամ արտաքին տեսքից: Նա հանրային անձ չէ և դրանում է նրա արժեքը: Մենք կարող ենք տալ ոստիկաններին կրթություն, բայց չենք կարող փոխարինել դաստիարակությունը, որը սկիզբ է առնում ընտանիքում, - հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ պատասխանելով ԶԼՄ-ների՝ օպերլիազորի՝ աշխատանքից հեռացնելու մասին հարցին: Նորապսակ Կարախանին չի փրկել անգամ նրա միլիոնատեր հայրը, ով Մերձմոսկվայում բազմաթիվ բիզնեսների և հողատարծքների սեփականատեր է: [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/17/1056268/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության օպերլիազորի հարսանեկան թանկարժեք՝ Bentley, Gelandewagen, Cadillac Escalade, Mercedes և BMW մեքենաների շարասյունը ընթացել էր Մոսկվայի Վերնադսկու պողոտայով՝ խախտելով երթևեկության կանոնները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր