211652_close_icon
views-count3256 դիտում article-date 20:08 18-01-2017

Դանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կքննարկի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Բանաձևը խորհրդարանի օրակարգ են բերել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունները: Թուրքական Milliyet պարբերականը հաղորդում է, որ Դանիայի թուրքական կազմակերպությունները մեծ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու համար: Մասնավորապես՝ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկում, որոնց համաձայն, իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:

Նմանատիպ նյութեր