211652_close_icon
views-count3688 դիտում article-date 20:06 18-01-2017

Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնում են ամերիկյան արժեքներին. Սամանտա Փաուեր

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Ռուսաստանին համարել է ներկայում ԱՄՆ-ի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունները սպառնում են ամերիկյան արժեքներին, անվտանգությանն ու երկրի բարգավաճմանը։ Այդ ամենը սերտորեն կապված է միջազգային իրավակարգի պահպանման հետ, որը փորձում է խախտել Ռուսաստանը։ Մոսկվայի ապակառուցողական գործողությունները թվարկելիս Փաուերը առանձնացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, սիրիական կառավարությանն աջակցությունը, ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտրություններին միջամտությունը։ ԱՄՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանը օգտագործում է «հերքման ու ստի» ռազմավարություն: Փաուերը կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և ամրապնդել ՆԱՏՕ-ն։

Նմանատիպ նյութեր