211652_close_icon
views-count3248 դիտում article-date 20:17 18-01-2017

Չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը. Պարույր Հայրիկյան,

ԱԻՄ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով կամ ընդհանրապես չի մասնակցի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Հենց սկզբից մենք ազդարարել ենք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները համազգային, այսինքն՝ վերկուսակցական համախմբում են պահանջում, և ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կամ դաշինքով, կամ չի գնա»,- հայտարարեց նա: Հայրիկյանը ողջունեց նախնական դաշինքների ստեղծման փորձերը և նշեց, որ իրենք մասնակցում են դրանց: «Հիմնական նպատակը ժողովրդավարական՝ քաղաքացիներին պատկանող Հայաստանի ստեղծումը պետք է լինի։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է՝ ընթացիկ խնդիրները՝ մարդու իրավունքների, արդարության, ազգային անվտանգության և քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ՝ չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունված հակաժողովրդավարական Սահմանադրությունը, առավելագույնը երկու տարվա ընթացքում ընդունել նորը: Ընդունել իրական ժողովրդավարություն ապահովող Ընտրական օրենսգիրք, և Նոր սահմանադրությամբ ու ընտրական օրենսդրությամբ իրականացնել օրենսդիր և գործադիր իշխանությունների ընտրություններ»,- ասած ԱԻՄ առաջնորդը: Անդրադառնալով խորհրդարանում ԱԻՄ-ի անելիքներին, Հայրիկյանը հայտարարեց. «Ես քաջ գիտակցում եմ, որ չկա որևէ մեկը, որն ավելի շատ բան ունի անելու խորհրդարանում, քան ես և ԱԻՄ-ը, չկա որևէ մեկը կամ որևէ քաղաքական ուժ, որ ավելի շատ իրավունք ունի՝ լինել պառլամենտում, քան ես և ԱԻՄ-ը, բայց անձամբ ես պատրաստ եմ նույնիսկ չմասնակցել այս ընտրություններին, չդնել իմ թեկնածությունը, միայն թե կայանա իսկապես ժողովրդավարական դաշինք»:

Նմանատիպ նյութեր