211652_close_icon
views-count81185 դիտում article-date 19:14 18-01-2017

ԲԱՐԻ ԼՈՒՐ. Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 17-ին, Երևանի Մարգարյանի անվան մոր և մանկան ծննդատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը՝ 29-ամյա Վիոլետա Գազարյանը լույս աշխարհ է բերել 2 տղա, 1 աղջիկ: Բժիշկների շնորհիվ ծնունդը բարեհաջող է անցել, իսկ հայրը՝ 39-ամյա Սարգիս Հունանյանը, ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էր հայտնում բժիշկներին: Ամուսինները բնակվում են Աբովյան քաղաքի Սարալանջի 28 շենքում և ունեն ևս մեկ՝ 9-ամյա տղա երեխա: «Ուրախ ենք, որ մեր ընտանիքը համալրվեց ևս 3 հոգով և մեր 9-ամյա տղա Մարտիկը ունի արդեն եղբայրներ և քույր: Ճիշտն ասած, դեռևս չենք որոշել՝ ինչ անուններ ենք դնելու, սակայն վստահ եղեք, որ այն լինելու է հայեցի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքի հայրն ու մայրը գործազուրկ են և ճիշտ կլինի, որպեսզի Կոտայքի մարզպետարանն ու Աբովյանի քաղաքապետարանը խրախուսեն այս ընտանիքին, քանի որ Հայոց բանակ այս ընտանիքից գնալու է 3 զինվոր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր