211652_close_icon
views-count2271 դիտում article-date 19:33 18-01-2017

Ադրբեջանի թիրախավորված գործողությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են . ՄԻՊ

Հակառակորդի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են գրանցվել հունվարի 3-ին և 8-ին՝ գնդակոծությունների տեսքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ անցած տարի դեկտեմբերի 29-ին հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք խումբը պարզել է, որ հակառակորդը թիրախավորված գործողություններ է կատարել ինչպես սահմանապահների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ «Եղել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, մեր ներկայացուցիչը եղել է կոնկրետ դեպքերի վայրերում, ունեցել առանձնազրույցներ բնակիչների, գյուղապետի, ավագանու անդամների հետ»,- մանրամասնեց նա։ Անդրադառնալով հունվարի 3-ին և 8-ին հակառակորդի գործողություններին, Արման Թաթոյանը նշեց. «Հունվարի 3-ի գնդակոծությունները վտանգավոր են եղել, քանի որ երեխաներ կարող էին լինել այդ վայրերում, մենք հստակ ցույց ենք տալիս նաև լուսանկարներ, որոնցում երևում են գնդակոծության հետևանքները: Հունվարի 8-ին կրակոցներ էին արձակվել գիշերը. քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերը օրվա ամենավտանգավոր հատվածն է»։ Արման Թաթոյանը նշեց, որ այս զեկույցը ներկայացնելու է նաև առաջիկայում Ստրասբուրգում նախատեսված մի շարք հանդիպումների ընթացքում։

Նմանատիպ նյութեր