211652_close_icon
views-count4057 դիտում article-date 19:08 18-01-2017

Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ 18.01.2017թ. ժամը 14:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր