211652_close_icon
views-count1533 դիտում article-date 22:49 18-01-2017

Փրկարարները բացել են փակ դուռը

Հունվարի 18-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ներսում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1934 թ. ծնված Ժ. Պ.-ին, ով այնուհետև հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ. բժշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: *** Հունվարի 18-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհանար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը: *** Հունվարի 18-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1935 թ. ծնված Բ. Ի.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: *** Հունվարի 18-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր