211652_close_icon
views-count31111 դիտում article-date 18:07 18-01-2017

Հերթական շղթայական ավտովթարը Ջրվեժում. բախվել է 5 տրանսպորտային միջոց. պատճառը սվետաֆորի բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ջրվեժում: Ժամը 17:00-ի սահմաններում Քոչինյան և Մելքոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda մակնիշի 34 TT 260 համարանիշի, Volkswagen Jetta 27 ՕՕ 805 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Volkswagen-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 ԼT 888 համարանիշի, Mercedes մակնիշի 35 ՏV 354 համարնիշի և ВАЗ 21121 մակնիշի 14 ՍՕ 710 համարանիշի ավտոմեքենաներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների բաժանմունքի տեսուչներ Խաչատուր Գևորգյանն ու Գուրգեն Մաթևոսյանը: Փաստի առթիվ Գ. Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները; Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, իսկ եթե նշված հատվածում լիներ լուսակիր /սվետաֆոր/, ապա վթարներն այդքան հաճախակի չէին լինի: Կարծում ենք՝ այս վթարից հետո պատկան մարմինները հետևություններ կանեն և սվետաֆոր կտեղադրեն, հակառակ դեպքում՝ վթարները կշարունակվեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր