211652_close_icon
views-count2505 դիտում article-date 18:22 18-01-2017

ՊՆ-ում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը hունվարի 18-ին ընդունել է Երևանում մեկնարկած ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էտվիդաս Բայարունասին և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ և Հայաստան–Լիտվա անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր