211652_close_icon
views-count4825 դիտում article-date 16:53 18-01-2017

Թուրքիան ՆԱՏՕ-ից աջակցություն է պահանջել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուսուլի Աքարը, հանդես գալով Բրյուսելում ընթացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով նիստում, կոչ է արել դաշինքին ավելի հստակ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։ Այդ մասին նշված է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր տաբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Աքարի խոսքով՝ Թուրքիային չի բավարարում դաշինքի ցուցաբերած աջակցությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա նիստում քննարկվում են սեփական պաշտպանության ու զսպման մեխանիզմների ամրապնդմանն առնչվող հարցեր, կանցկացվեն նաև հանդիպումներ Վրաստանոի ու Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր