3960 դիտում
16:15 18-01-2017
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները ելույթ են ունեցել Մոսկվայում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները՝ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը և Աբգար Մուրադյան դուետը հունվարի 15-ին և 16-ին հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում։ Համերգները կայացել են մոսկովյան կողմի հրավերով։
Հունվարի 15-ի ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի երաժշտության տանը (Московский Дом Музыки), այն կազմակերպվել էր «Վլադիմիր Սպիվակով» բարեգործական հիմնադրամի կողմից։ Իսկ հունվարի 16-ին Ալեքսեյ Միխայլովիչի թագավորական պալատի թատերասենյակում («Театральная хоромина» дворца царя Алексея Михайловича) կայացել է Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի և Աբգար Մուրադյան դուետի մենահամերգը։
Այս համերգը կայացել է «Դասականը՝ երիտասարդներին» խորագրի ներքո։
Անսամբլները ներկայացրել են ռուս, եվրոպացի և հայ կոմպոզիտորների գործեր, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել ունկնդրի կողմից։
Նմանատիպ նյութեր
4694 դիտում
16:48 20-11-2017
Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին
1202 դիտում
13:36 10-02-2016
Երիտասարդական նվագախմբի երաժիշտները վարպետության դասեր են անցել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
436 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
370 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ