211652_close_icon
views-count3683 դիտում article-date 15:35 18-01-2017

ՀՀ Գյուղնախարարությունը ներկայացրել է մարզերին տրվելիք պարարտանյութի քանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է, թե որքան պարարտանյութ է տրամադրվելու ՀՀ մարզերին։ Հայտարարության մեջ ասվում է. «Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ հողօգտագործողներին 2017թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մատակարարել ներքոհիշյալ քանակները` ըստ մարզերի եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության. [img]http://shamshyan.com/ups/images/0116907001484739124358857.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0851478001484739124604827.jpg[/img] [b]Ներկրվող պարարտանյութերի բնութագիրը Ազոտական պարարտանյութ[/b] Ամոնիակային սելիտրա (ամոնիումի նիտրատ)` մատչելի ազոտի նվազագույն քանակը 34 %, խոնավությունը` 0.3 %-ից ոչ ավելի, գրանուլացված՝ 1-4 մմ տրամագծով գրանուլների քանակը 95 %, փաթեթավորված 50 կգ պարկերում, պիտակավորված «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Արտադրված առնվազն 2016 թվականին: Կարող է պարունակել մինչեւ 0.6% կալցիումի ու մագնեզիումի նիտրատների եւ 0.5 % սուլֆատների ու ֆոսֆորոսուլֆատների խառնուրդներ: Ագրոքիմիկատը պետք է «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում: Մատակարարն ապահովում է պարարտանյութի տեղափոխումը մինչեւ բեռնաթափման վայր՝ մարզկենտրոն: [b]ֆոսֆորական պարարտանյութ [/b] Կրկնակի սուպերֆոսֆատ՝ P2O5 նվազագույն քանակը 46 %, ազատ H3PO4–ի քանակը 5.5 %-ից ոչ ավելի, խոնավությունը 0.3 %-ից ոչ ավելի, գրանուլացված՝ 1 մմ-ից փոքր տրամագծով գրանուլների քանակը մինչեւ 3 %, 1-4 մմ-ը՝ 90 %, փաթեթավորված 50 կգ պարկերում, պիտակավորված «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Արտադրված առնվազն 2016 թվականին: Ագրոքիմիկատը պետք է «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում: Մատակարարն ապահովում է պարարտանյութի տեղափոխումը մինչեւ բեռնաթափման վայր՝ մարզկենտրոն: [img]http://shamshyan.com/ups/images/0700011001484739180216015.jpg[/img] [b]Կալիումական պարարտանյութ [/b] Կալիումական աղ՝ K2O-ի նվազագույն քանակը 60 %, խոնավությունը 0.5 %-ից ոչ ավելի, գրանուլացված՝ 1-4 մմ տրամագծով գրանուլների քանակը 95 %, 1 մմ-ից փոքր տրամագծով գրանուլների քանակը մինչեւ 5 %, փաթեթավորված 50 կգ պարկերում, պիտակավորված «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Արտադրված առնվազն 2016 թվականին: Ագրոքիմիկատը պետք է «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում: Մատակարարն ապահովում է պարարտանյութի տեղափոխումը մինչեւ բեռնաթափման վայր՝ մարզկենտրոն: [b]Մատակարարման պայմանները [/b] Մասնակիցներն ազոտական պարարտանյութի գնման առաջարկը ներկայացնում են ըստ մարզերի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար առանձին չափաբաժնով, իսկ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի համար՝ ըստ պարարտանյութի տեսակի առանձին չափաբաժիններով: Մասնակիցները կարող են գնային առաջարկ ներկայացնել ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի, այնպես էլ միաժամանակ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար: Գնային առաջարկների գնահատումը, համեմատումը եւ ընտրված մասնակիցների որոշումը իրականացվելու է ըստ առանձին չափաբաժինների։ Մատակարարները կընտրվեն նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Գնային առաջարկները ներկայացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected] մինչեւ դրա համար սույն հրավերով սահմանված ժամկետի ավարտը։ Վերոգրյալ մատակարարումներն իրականացնելու համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մրցակցային հիմունքներով կազմակերպում է ընտրություն պարարտանյութեր ներկրող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ: Գործընթացին մասնակցելու եւ նշված քանակները մատակարարելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչեւ 2017 թվականի հունվարի 30-ը, ժամը` 1200 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի գնային առաջարկներ ՀՀ դրամով՝ համաձայն կից ներկայացվող ձեւաչափերի` հաշվի առնելով եւ նշելով ներկայացման օրվա ՀՀ Կենտրոնական Բանկի սահմանած փոխարժեքը: [img]http://shamshyan.com/ups/images/0588578001484739236282753.jpg[/img]

Նմանատիպ նյութեր