211652_close_icon
views-count2177 դիտում article-date 14:53 18-01-2017

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որոշ ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Աշտարակի, Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր