211652_close_icon
views-count3163 դիտում article-date 16:35 18-01-2017

Մոսկվայի համար Ղրիմի կարգավիճակի հարցը քննարկման թեմա չէ. Դ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի այն հայտարարությանը, որով նա կոչ է արել Կիևին հրաժարվել Ղրիմից և Դոնբասը խաղաղ ճանապարհով ազատագրել, հաղորդում է Tass-ը։ Պեսկովի խոսքով՝ Ղրիմի կարգավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի այլ տարածաշրջանների հարցը Մոսկվայի համար քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։ «Բացառապես չքննարկվող առարկա է այդ հարցը, ինչպես նաև անվիճելի՝ Ռուսաստանի համար։ Մենք չենք քննարկելու ռուսական տարածքների կարգավիճակի հարցը»,-ընդգծել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր