211652_close_icon
views-count3706 դիտում article-date 15:30 18-01-2017

Մովսես Հակոբյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը

Հունվարի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձևաչափերով: «Վճռական աջակցություն» ձևաչափով նիստը նվիրված էր Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու պլանավորման ուղենիշների համաձայնեցմանը: «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինված ուժերի միջև օպերատիվ համատեղելիության զարգացմանը և միջազգային կայունության ամրապնդմանն առնչվող հարցեր: Նիստերից հետո գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները և դրանց զարգացման հեռանկարները՝ հատկապես միջազգային խաղաղապահ ջանքերին մասնակցության շրջանակներում:

Նմանատիպ նյութեր